(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍԱՐԳԻՍ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Երեկ՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  Ճարտարապետների օրվան նվիրված հանդիսությանը:

Արարողության շրջանակում՝ քաղաքապետը շնորհակալագրերով ու մեդալներով է պարգևատրել ճարտարապետների ավագ սերնդի մի շարք ներկայացուցիչների:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը՝ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման ու գիտամանկավարժական բեղուն գործունեության համար:

13.10.17