(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ռեկտոր գալստյանի ապրիլյոթյան ուղերձը

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դուք գարնան զարթոնքն ենք, հայ ազգի հպարտությունը, հայրենասեր և Հայրենիքի արժանի զավակներ ծնողն ու դաստիարակողը:

Մենք ուժեղ ենք ձեզանով, հպարտ ենք Ձեր գործերով և երջանիկ՝ Ձեր անսահման բարությամբ ու կնոջ հայեցի կերպարով:

Առանձնակի կերպով ուզում եմ շնորհավորել մեր համալսարանի և, առհասարակ, կրթական ոլորտի բոլոր կանանց, ովքեր մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ են կատարում իրենց սուրբ պարտքը՝ կրթելով ու դաստիարակելով մեր ազգի ապագա զինվորներին, մայրերին, կրթության, գիտության և արվեստի երախտավորներին:

Կրկին շնորհավորում եմ Ձեր գարնանային տոնը և մաղթում անկոտրում առողջություն, երջանկություն և մասնագիտական բուռն վերելքներ:

ՃՇՀԱՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գալստյան

07.04.17