ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեխնիկակական գիտությունների թեկնածու Վահան Կոբելյանը:
Պարոն Կոբելյանը սովորել և ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հիդրոմելորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետը՝ «Հողաբարելավում, վերամշակում և հողապահպանություն, ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում» մասնագիտությամբ: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է նույն համալսարանում «Կաթիլային ոռոգման հիմնահարցերը և իրականացումը ՀՀ պայմաններում» թեմայով:
Մասնագիտական գործունեության ընթացքում Վահան Կոբելյանը իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր, մասնավորապես՝ ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի արոտավայրերի ջրարբիացման համակարգի կառուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, փորձաքննության անցկացման և հեղինակային հսկողության իրականացում, 6 մայր ջրանցքների նախագծում, Մարտունու շրջանի 800 հա հողերի ոռոգում` ոռոգման ժամանակակից եղանակներով այգիների նախագծում, Արին, Արագածավան, Արճիս, Պտղավան համայնքներում պտղատու այգիների հիմնման նախագծահետազննական աշխատանքներ, նախագծում և հեղինակային հսկողություն, Հայաստանի ջրային ոլորտի մի շարք ներդրումային ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորում:
Պարոն Կոբելյանը հեղինակ է 6 գիտական աշխատության և 1 մեթոդական աշխատանքի: Մասնակցություն է ունեցել տարբեր միջազգային ծրագրերի այդ թվում «ՄԱՇԱՎ» ուսումնական կենտրոնում «Պայքար անապատացման դեմ» և այլն:
Վահան Կոբելյանը աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում որպես ինժեներ, ապա առաջատար ինժեներ, ՋԻՆՋ ՍՊԸ-ում՝ ինժեներ, ինչպես նաև «ԴԵԼՏԱՇԻՆ» ընկերությունում որպես տնօրեն: