ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանը Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» առցանց միջազգային մրցույթում կերպարվեստի ոլորտում 56-ից բարձր տարիքային խմբում ներկայացրել է իր աշխատանքը, որի համար արժանացել է 1-ին կարգի միջազգային դիպլոմի:
Անվանի պրոֆեսորը առաջին անգամը չէ, որ գրանցում է հաջողություններ տարբեր միջազգային մրցույթներում, բազմաթիվ են նրա նվաճումներն ու ձեռքբերումները, հատկապես ճարտարապետության ոլորտում:
Պարոն Ասատրյանը ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ նաև պարգևատրվել է «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալով՝ ճարտարապետության և ճարտարապետական կրթության ոլորտում նշանակալի ավանդ ունենալու համար:
Հավելենք, որ Հայկ Ասատրյանը դեռևս 1966 թվականից գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ և իր մասնագիտական բազմամյա հաջող գործունեության վառ ապացույցն է պրոֆեսորի գրանցած միջազգային և հայկական/հայաստանյան տարբեր մրցանակներն ու ձեռքբերումները։