Այսօր՝ Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Շինարարի մասնագիտական տոնին նվիրված պաշտոնական միջոցառումը և պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ՀՀ Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ոլորտի ներկայացուցիչներ և հյուրեր:
Շնորհավորելով շինարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ, փոխվարչապետ Ավինյանը նկատեց, որ շինարարությունը նաև մշակույթ է, իսկ շինարարների դերն այսուհետև պետք է հեղափոխական լինի:
ՙԱյսօր այլևս Եկեղեցիներ և դղյակներ կառուցելու ժամանակը չէ՚՝ նկատեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և հավելեց, որ եկել է պուրակներ, այգիներ ու համալսարաններ կառուցելու ժամանակը՝ հանուն մեր ապագա սերունդների առողջության և մրցակցության. ՙԳիտակցեք Ձեր արտոնությունը, որովհետև դա պետություն կառուցելու միակ ձևն է՚՝ եզրափակեց ելույթը Ավետիք Էլոյանը:
Իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց նաև ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: Պատմական անդրադարձ կատարելով հայ շինարարի՝ երկարամյա ստեղծագործ ու հրաշագործ աշխատանքին, Գ. Գալստյանը նշեց, որ քաղաքների և բնակավայրերի շենացումն ու բարեկարգումը մշտապես եղել և մնում է հայ շինարարի սրբագույն առաքելությունը:
Միջոցառման ավարտին՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանագրով՝ Ոսկե մեդալներով և Շնորհակալագրերով պարգևատրվեցին ոլորտի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ:
Շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար՝ Ոսկե մեդալի արժանացավ նաև ՙՀորիզոն 95՚ ՍՊԸ-ի փոխնախագահ Աիդա Խաչատուրյանը, իսկ ՃՇՀԱՀ-ի Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը՝ Շնորհակալագրի: