(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ

Սիրելի ուսանողներ.
Ինչպես հայտնի է, ս.թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդը` օգտագործելով հրետանային և հարվածային այլ միջոցներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Արցախում և ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:
Այս պայմաններում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը խստորեն պահպանելով համավարակային կանոնները, ուսումնական գործընթացն իրականացնելու է սահմանված կարգով, որպեսզի պետությունը ստիպված չլինի երկու ճակատով պայքարել հակառակորդի և համավարակի դեմ:
Անհրաժեշտ է զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Սիրելի ուսանողներ, հետևե՛ք նաև մեր համալսարանի պաշտոնական էջի նորություններին, զինվեք հաղթական տրամադրությամբ և լավատեսությամբ:

28.09.20