Բարձագույն ուսումնական հաստատությունների Կարիերայի կենտրոնների և Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները հունիսի 15-ին կլոր սեղանի շուրջ էին: Հանդիպումը կողմերի համար կազմակերպել էր Երդդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան /ACCA/, Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիան և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը /ՄԿՄԿ/:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը: Ներկա մասնակիցների հետ ՄԿՄԿ տնօրեն Հայկուհի Գևորգյանը և Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը քննարկեցին աշխատաշուկայում այսօր պահանջված մասնագիտությունները, գործատուների կողմից առաջարկվող թափուր հաստիքների պայմաններն ու դրանց շուրջ առաջացող խնդիրների լուծման ուղիները:
Համալսարանների Կարիերայի կենտրոնների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին լուսաբանեցին այդ ուղղությամբ իրենց կողմից տարվող աշխատանքները, ուսանողներին աշխատաշուկայի պահանջներին ու նրբությունների ծանոթացնելու մեթոդները:
Կլոր սեղան-քննարկմանը հատուկ հյուր էր ACCA /Կրթություն զարգացող Եվրոպայի ղեկավար Ելենա Նաումենկոն: