(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ЗОЛОТАЯ АРХИДЕЯ 2023» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում XXII ճարտարապետա-գեղարվեստական երիտասարդական փառատոնի շրջանակներում անցկացվեց «Золотая Архидея 2023» ամենամյա մրցույթը: Փառատոնի նպատակն էր աջակցել մանկապատանեկան ճարտարապետական և գեղարվեստական ստեղծագործության զարգացման, երիտասարդների հետազոտական ստեղծագործական գործունեության և պատմական ճարտարապետական ժառանգության պահպանման առաջատար ուղղություններին:

Մրցույթին մասնակցել են Ճարտարապետության և դիզայնի Ֆակուլտետների ուսանողները: Դիզայնի ֆակուլտետից մրցույթին ներկայացրել է 17 ուսանողների մրցութային աշխատանքներ: Ներկայացված աշխատանքներից 10-ը տարբեր անվանակարգերում արժանացել են գործող մասնագիտական ուղղություններով հետևյալ մրցանակներին՝

Արդյունաբերական դիզայն. 1-ին կարգի դիպլոմ՝ 1 ուսանող, 3-րդ կարգի դիպլոմ՝ 1 ուսանող:

Գրաֆիկական դիզայն. 1-ին կարգի դիպլոմ՝ 1 ուսանող, 2-րդ կարգի դիպլոմ՝ 1 ուսանող, 3-րդ կարգի դիպլոմ՝ 2 ուսանող:

Միջավայրի դիզայն. 1-ին կարգի դիպլոմ՝ 1 ուսանող, 2-րդ կարգի դիպլոմ՝ 3 ուսանող:

Ճարտարապետության ֆակուլտետից ներկայացվել է 4 աշխատանք, որոնցից 3-ը արժանացել են ճարտարապետության ուղղությամբ հետևյալ մրցանակներին. 1-ին կարգի դիպլոմ՝ 1 ուսանող, 2-րդ կարգի դիպլոմ՝ 1 ուսանող, ինչպես նաև 1 ուսանող արժանացել է ՌԴ ճարատարապետների միության Տյումենի մասնաճյուղի մրցանակին:

12.07.23