Օրերս «Այգի» բիզնես կենտրոնում տեղի ունեցավՃՇՀԱՀ ուսանողական տոմսերի և ստուգարքային գրքույկների հանձնման հանդիսավորարարողությունը։ Համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները ստացան իրենց առաջին պաշտոնական ուսանողական փաստաթղթերը՝ մեծ ոգևորությամբ նշելով իրենց կրթական ճանապարհի սկիզբը։
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետների ղեկավարները՝ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը և Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, որոնք ողջունելով ուսանողներին, շնորհավորեցին և հանձնեցին ստուգարքային գրքույկները իրենց ֆակուլտետների նոր սովորողներին։
Միջոցառումը եզրափակվեց Nuaca-Band-ի երաժշտական կատարումով՝ ավելացնելով տոնական ու ջերմ մթնոլորտ։
Այս միջոցառումը առաջինկուրսեցիների համար դարձավ ոչ միայն փաստաթղթեր ստանալու օր, այլև գեղեցիկ և հիշարժան պահ։