(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է պատկերացնել մեկն առանց մյուսի:
Մշտապես հիշում և խոնարհվում ենք ինչպես ՃՇՀԱՀ այնպես էլ բոլոր հերոս ազատամարտիկների առջև, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ Հայոց բանակը:
Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում ՀՀ զինված ուժերին, երկրի սահմանը անսասան ու ամուր պահող բոլոր զինվորներին, սպաներին, ողջ ժողովրդին հայոց փառապանած բանակի կազմավորման 32-ամյակի առթիվ: Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, ամրապնդել հայ ազգին բնորոշ ուժի, խելամտության ու հայրենասիրություն: Կրթություն-բանակ փոխներգործուն կապով կրթենք և դաստիարակենք ազգային արժեքները սրբորեն պահպանող ապագա գիտնականին, զինվորին, երկիրը պաշտպանողին, կառուցողին ու շենացնողին:
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր:
28.01.24