(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

Մեր պատմության փառահեղ ձեռքբերումներից է բազում փորձությունների միջով անցած հայոց բանակը, որը եղել և մնում է մեր պետության ու ժողովրդի կյանքում առանցքային դերակատարում ունեցող հաստատություն: Մեր բանակի յուրաքանչյուր զինվոր պաշտպանում է մեր հայրենիքը այնպես ինչպես իր տունը` պատվով կատարելով իր հայրենանվեր առաքելությունը:

 Հպարտորեն պիտի փաստել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հազարավոր ուսանողներ ու շրջանավարտներ համալրել են և այսօր էլ շարունակում են համալրել հայոց բանակի շարքերը: Նրանցից շատերը արիության,  անմնացորդ նվիրումի ու հերոսության փառահեղ օրինակներ են ցույց տվել արցախյան երեք պատերազմներում: Արցախյան վերջին պատերազմում մեր առյուծասիրտ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենի հողը` հերթական անգամ փաստելով, որ հայրենիքը բարձրագույն ու սրբազան արժեք է:

Շնորհավորում ենք ՀՀ զինված ուժերին, երկրի սահմանը անսասան ու ամուր պահող բոլոր զինվորներին, սպաներին, ողջ ժողովրդին հայոց փառապանծ բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ: Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, ամրապնդել հայ ազգին բնորոշ ուժի, խելամտության ու հայրենանվիրման հատկանիշները: Կրթություն-բանակ փոխներգործուն կապով կրթենք և դաստիարակենք  ազգային արժեքները սրբորեն պահպանող ապագա գիտնականին, զինվորին, երկիրը պաշտպանողին, կառուցողին ու շենացնողին:

Եվ առանձնահատուկ խոնարհում հերոսածին հայոց մայրերին:

 

28.01.22