(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ՃՇՀԱՀ-ԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Օրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում կայացավ նաև մրցանակաբաշխություն։

Ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեց 2023 թվականին իրականացված միջոցառումների հաշվետվությունը և նախանշեց 2024թ. անելիքները:

Մրցանակաբաշխությանը ՃՇՀԱՀ-ից ներկա էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ Հակոբ Բադալյանը։ Ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագրեր են հանձնվել ՀՀ 24-րդ ուսանողական խաղերում ակտիվ մասնակցություն ունեցած համալսարաններին, որոնց թվում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

01.02.24