(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի ուսանողները ստացան իրենց ավարտական դիպլոմները:

Շինարարության ոլորտում «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարության կառավարում» կրթական ծրագրով մագիստրատուրան ավարտեցին 4 ուսանողներ, որոնցից երկուսը ունեին գերազանց առաջադիմություն: «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» կրթական ծրագրով ավարտեցին 7 ուսանողներ, որոնցից 5-ը գերազանց առաջադիմությամբ: Գեոմատիկայի ոլորտում «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագրով ավարտեցին 9 ուսանողներ, ընդ որում բոլորը գերազանց առաջադիմությամբ:

Միջոցառմանը ներկա էին Շինարարության ֆակուլտեի դեկան Արամ Սահակյանը և թողարկող ամբիոնի վարիչները և դասախոսները:

Դեկան Արամ Սահակյանը շնորհավորեց ուսանողներին և հույս հայտնեց, որ իրենց մասնագիտական գիտելիքները կօգտագօրծեն հընթացս՝ հետագայում դառնալով ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:

03.04.23