(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ 100 ՏԱՐԵԿԱՆ է

«Ոսկե ձեռքերի» դարբնոցը․ շինարարական քոլեջի տասնյակ հազարավոր շրջանավարտների մեծ մասը կյանք է մտել շինարարի կոչումով

Գրեթե 100 տարի է անցել այն օրից, երբ սկսեց գործել Ֆիրդուսու փողոցի N 49 հասցեում գտնվող երկու սենյականոց փոքրիկ տանը պատսպարված հաստատությունը, որն ուներ ընդամենը 37 սան։

Այսօր պատկերն այլ է, Նոր Նորքի 5-րդ զանգվածում հանգրվանած նախկին՝ Ա․ Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը (այսօր՝ ՃՇՀԱՀ-ի միջին մասնագիտական շինարարական քոլեջը) իր լավագույն տարիներին ունեցել է մինչև 1700-2000 սովորող։

Շինարարական տեխնիկումի շրջանավարտներ են՝ ճարտարապետ Սամվել Սաֆարյանը, ակադեմիկոս Նագուշ Հարությունյանը, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը, պրոֆեսոր Արտաշես Մամիջանյանը, ճարտարապետ Ալեքսանդր և գրող Անահիտ Սահինյանները, ԵՃՇՊՀ ամբիոնի վարիչ Պետրոս Տեր-Պետրոսյանը, «Երևանշին» ընկերության ղեկավար Վազգեն Պողոսյանը․․․

90-ականներին վճաովի համակարգի անցումն ու մասնավոր բուհերի աճը միջին մասնագիտական հաստատություններին ցայտնոտի մեջ գցեց։ Շատերն այդպես էլ չկարողացան շտկել մեջքը։

Շինարարական տեխնիկումն էլ հայտնվեց դժվարին դրւթյան մեջ՝ չկարողանալով պատրաստել շինարար-վարպետներին բավարար քանակով փոխարինողների։

2007 թվականին Բոլոնիայի հռչակագրով ենթադրվող շարունակական կրթության շրջանակներում քոլեջը միացել է ՃՇՀԱՀ-ին՝ փաստացիորեն դառնալով համալսարանի միավորներից մեկը։

Քոլեջի տասնյակ հազարավոր շրջանավարտների մեծ մասը կյանք է մտել շինարարի կոչումով։

03.09.18