Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվում են համալսարանական սեմինարները, որոնք նպատակ ունեն ստեղծել փորձի փոխանակման և քննարկումների հարթակ` գիտությանը և կրթությանը առնչվող տարբեր թեմաների շուրջ: Սեմինարները անցկացվում են ուրբաթ օրերին. յուրաքանչյուր անգամ համալսարանի ամբիոններից մեկը ներկայացնում է տարբեր թեմայով գիտական սեմինար:
Ներկայումս իրականացվել է «Տրանսպորտային էկոլոգիայի հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով սեմինարը, որը ներկայացրել է Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.Կարապետ Մոսիկյանը: Բացի համալսարանականներից սեմինարին ներկա են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Ճանապարհային դեպարտամենտից:
Այս սեմինարում ներկայացված գիտահետազոտական աշխատանքները նպատակ ունեն՝
Այժմ ամբիոնի երիտասարդ մասնագետների և ուսանողների հետ կատարվում են լրացուցիչ հետազոտություններ չեզոքացուցիչի արտադրողականության մեծացման նպատակով:
Սեմինարներն ունեն ոչ միայն գիտական ուղղվածություն, այլև պարունակում են գործնական և կրթական տարրեր, որոնք օգտակար են թե՛ ուսանողների և թե՛ դասախոսների համար: