(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԱՏԿ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԻՆԵ ՂՈՒԼՅԱՆԸ

Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Արմինե Ղուլյանը:

Տիկին Ղուլյանը հեղինակել է չորս տասնկյակից ավելի գիտական հոդված, որոնցից 6-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում, 10 մեթոդական ձեռնարկ և 3 դասագիրք: Մասնակցել է բազում հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովների, մասնակցել ՀՀ մի քանի շինարարական նորմերի և ռազմավարական ծրագրերի մշակմանը:

Շինարարական օբյեկտների կազմակերպատեխնոլոգիական և նախահաշվային նախագծման ոլորտում Արմինե Ղուլյանը աշխատում է ավելի քան երեսուն տարի: Ծավալելով բեղուն մասնագիտական գործունեություն՝ բուհում ղեկավարել է բազում ուսանողական նախագծեր, պարգևատրվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհակալագրով, ՃՇՀԱՀ արծաթե մեդալով և տարբեր պարգևներով:

22.02.24