(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Նորություն

Երեկ տեղի է ունեցել ՃՇՀԱՀ  Ճարտարապետության ֆակուլտետի Գիտական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էր նաև ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը, ով ներկայացրեց ֆակուլտետի դեկանի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ճարտարապետ, դոցենտ Գառնիկ Ստեփանյանին։

Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները ողջունեցին և շնորհավորեցին պարոն Գ.Ստեփանյանին դեկանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեցին աշխատանքային հաջողություն:  Նիստի ժամանակ որոշվեց առաջիկա 2 ամիսներին ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետի զարգացման հեռանկարային ծրագիրը։

Ելույթ ունեցան ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը,  գիտական խորհրդի անդամներ Կարեն Ռաշիդյանը, Էմմա Հարությունյանը, Զառա Մամյանը, Աշոտ Կանայանը շնորհակալություն հայտնեցին Սարգիս Թովմասյանին վերջին 8 տարիների ընթացքում դեկանի պաշտոնում արդյունավետ և արգասաբեր աշխատանքի համար:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

 

 

28.08.20