(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Համալսարանը, կարևորելով շարունակական կրթության դերը, արտաքին շահառուներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսների մշակած «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացին:

«Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ ստացան նախագծերի կառավարման վերաբերյալ, տիրապետեցին նախագծերի իրագործման բոլոր փուլերին՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում, ինչպես նաև կիրառվող մեթոդներին ու գործիքակազմին:

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան համալսարանի կողմից մասնակցության հավաստագրեր, իսկ գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ գրանցած մասնակիցներին շնորհվեց Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի հավաստագիր։

Դասընթացները պարբերաբար կազմակերպվում են, և հաջորդ դասընթացը կմեկնարկի ապրիլի 25-ին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

16.04.22