(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՅՈՐՔԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄՊՈՒՍ CITY COLLEGE-Ի ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՃՇՀԱՀ էին այցելել Բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի Ուսանողների ընդունելության բաժնի տնօրեն Գրեգորի Դիկեոսը և Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի Հայաստանի և Վրաստանի ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը: Նրանք ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրին հայաստանյան դիմորդներին առաջարկվող մագիստրոսական ծրագրերը։

CITY College-ը բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուսն է և տեղակայված է Բրիտանիայի սահմաններից դուրս՝ յուրատեսակ կամուրջ հանդիսանալով Միացյալ թագավորության և Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի միջև։ Բրիտանական Յորքի համալսարանը աշխարհի լավագույն համալսարաններից է։ Լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ՝ այն հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը և աշխարհի լավագույն համալսարանների 1%-ի կազմում է։

ՃՇՀԱՀ ուսանողները կարող են սովորել հետևյալ բաժիններում՝ բիզնեսի կառավարում և տնտեսագիտություն, համակարգչային գիտություն, հոգեբանություն և անգլագիտություն։ Ուսանողները ստանում են Յորքի համալսարանի դիպլոմներ:

Հաջորդ՝ 2024-2025 ուսումնական տարում հայաստանյան դիմորդներին տրամադրվելու են մասնակի կրթաթոշակներ՝ մագիստրատուրայի ծրագրերի համար:

Առաջարկվող կրթական ծրագրերին և այլ տեղեկատվությանը ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ CITY College, University of York Europe Campus։

Հայաստանյան դիմորդներին առաջարկվող կրթաթոշակների պայմանները կարող եք տեսնել այստեղ.

30.11.23