Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի աշակերտները մասագիտական կողմնորոշման նպատակով այցելել են «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ: Այցի շրջանակում աշակերտներին ուղեկցել է ՃՇՀԱՀ շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի տ.գ.թ. դոցենտ Ավետիք Արզումանյանը: Շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացել են կազմակերպության գործունեությանը, ներկերի արտադրության պայմաններին և կարողություններին, տեխնոլոգիական հնարավորություններին, զարգացման միտումներին, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական առօրյային:
Աշակերտներից շատերին հետաքրքրում էր ներկերի արտադրության գործընթացը, իսկ «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ի մասնագետները սիրով պատասխանում էին նրանց հարցերին: Հանդիպման վերջում ընկերության տնօրենը տեսնելով աշակերտների մեծ հետաքրքրությունը ողջունելով նրանց հայտնեց իր պատրաստակամությունը կրկին հյուրընկալել և ավելի մանրամասն ներկայացնել ընկերության ձեռքբերումները: Աշակերտներից շատերը վստահեցրեցին, որ նման հանդիպումները բավականին հեշտացնում են մասնագիտության ընտրության գործընթացը, քանի որ իրական կյանքում տեսնում են թե ինչ մեծ հնարավորություններ կարող են բացվել իրենց առաջ: