(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԳՐԱՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ «ՌՈՒՍ ՊՈԵՏՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հինգ ուսանողներ մասնակցեցին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Ռուս պոետները հայերի և Հայաստանի մասին» ասմունքողների մրցույթին, որի ժամանակ Ճարտարապետութան ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մերի Մելիքջանյանը գրավեց երկրորդ տեղը` մեկ միավորով զիջելով առաջին հորիզոնականում գտնվող մասնակցին, ով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող էր:

Մրցույթը բաղկացած էր երեք փուլից, ամեն փուլում մասնակիցները պետք է ասմունքեին տարբեր բանաստեղծություններ: Մեր մասնակիցներից երկրորդ փուլ անցան ճարտարապետության ֆակուլտետի երեք ուսանող` 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի  Մելիքջանյանը, 2-րդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Գալստյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Կագրամանովան։ Երրորդ փուլում Մ. Մելիքջանյանը, իր ասմունքով հիացնելով բոլորին գրավեց 2-րդ հորիզոնականը և արժանացավ դիպլոմի, իսկ մյուս մասնակցիները ստացան մասնակցության վկայականներ։

Լեզուների ամբիոնի վարիչ Վ․ Մադոյանը կարևորում է այն հանգամանքը, որ մեր համալսարանի ուսանողները կարողանում են մասնագիտական ասպարեզից դուրս, ունենան նոր ձեռբերումներ։ «Մեր ուսանողին շատ բնական ելույթ ունեցավ, ինչի շնորհիվ նա արժանացավ այդ մրցանակին»․- նշեց Վ․ Մադոյանը։

«Մասնակցեցի ընկեր Մադոյանի խորհրդով: Մրցույթը Հայաստանի մասին էր, շատ հարազատ և սիրով լի էին բոլորի ելույթները, հատկապես, երբ տեսնում էինք, թե ինչքան սիրով լցված էր երիտասարդ սերունդը խոսում հայրենիքի մասին, մրցույթն ավելի պարտավորեցնող էր դառնում» — նշեց Մերի Մելիքջանյանը:

«Ինձ համար իմ ասմունքը շատ հոգեհարազատ էր, քանի որ բանաստեղծությունը նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոցի հրդեհի մասին էր: Այնպես ստացվեց, որ ընկեր Մադոյանն առաջարկեց, որ հենց դա արտասանեմ, անգամ չեմ էլ փնտրել ուրիշ թեմա» — եզրափակեց Ջուլիետտա Գալստյանը:

Մրցույթին ակտիվ մասնակցության համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արժանացավ շնորհակալագրի։

30.11.21