(010) 303-300

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը նորարարական գաղափարների ստեղծմանն ու զարգացմանը խթանող բաց հարթակ է բոլոր երիտասարդների, ուսանողների և դասախոսների համար։ Կենտրոնը հարմարավետ  միջավայր է տրամադրում ստարտափերին և նորարար խմբերին գաղափարների զարգացման համար և աջակցում նորարար գաղափարների ստեղծմանը, իրագործմանն ու առևտրայնացմանը։

Դիզայներ Գայանե Հակոբյանը՝ ղեկավար Լիլիթ Ումեդյանի ղեկավարությամբ, իր դիպլոմային աշխատանքը՝ «Bask cleaner» սարքը, ներկայացրեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոն, և վերջինիս աջակցությամբ կազմավորեց թիմ՝ ներառելով ուսանողներ՝ ծրագրավորող Հենրիկ Սերգոյանին և տնտեսագետ Տաթև Դանիելյանին:

«Bask cleaner» սարքի հիմնական գործառույթը հանդիսանում է ջրային ավազանների մակերևույթին լողացող աղբի հավաքումը։ Սարքի արտաքին տեսքը նմանեցված է հսկա շնաձկան բերանի կառուցվածքին։ Կողային հատվածներում կան ճեղքեր, որոնք կատարում են նույն ֆունկցիան, ինչ շնաձկան խռիկային ճեղքերը՝ ապահովելով մաքուր ջրի ելքը սարքի միջից։ Սարքի առանձնահատկություններից է նաև այն, որ աշխատում է բացառապես արևի էներգիայով։

Նախագիծը հունիսի 30-ից հուլիսի 1-ը մասնակցեց UNDP անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագրի, UNDP ԻմփաքթԷյմ աքսելերատորի և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված Climate Tech Հաքաթոնին: Այն Հայաստանում իր տեսակի մեջ առաջին հաքաթոնն էր, որն ուղղված էր կլիմայի փոփոխության հետևանքով անտառային և գյուղատնտեսական ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը:

Հաքատոնին աշխատանքներ էին ներկայացված 3 անվանակարգերում՝ ՙԼավագույն լուծում անտառային տնտեսության համար՚, ՙԼավագույն լուծում գյուղատնտեսության համար՚ և ՙԱմենանորարական գաղափար՚:

Մեր համալսարանի թիմի ՙBask cleaner՚ ստարտափը հաղթող ճանաչվեց ՙԱմենանորարական գաղափար՚ անվանակարգում՝ արժանանալով դրամական պարգևի:

04.07.18