(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ

ՃՇՀԱՀ դիզայնի ամբիոնի ուսանողներն արդեն 13 տարի անընդմեջ մասնակցում են Մոսկվայում «Тара и упаковка» և «Дубл В» ընկերությունների կողմից կազմակերպվող  «Заводной апельсин» միջազգային ուսանողական մրցույթին՝ տարբեր անվանակարգերում մշտապես արժանանալով ամենաբարձր մրցանակների:

Այս տարի  Ճարտարապետություն և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» մասնագիտության ուսանողների 3 աշխատանք ներկայացվեց փաթեթավորման և պիտակավորման ուսանողական լավագույն աշխատանքների “ЗАВОДНОЙ АПЕЛЬСИН-2021” միջազգային մրցույթին:

Մրցույթին ներկայացվել էր 4 երկրի 25 ուսումնական հաստատության ավելի քան 120 աշխատանք: Հարկ է նշել, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին միջազգային չափանիշներով բարձակարգ  մասնագետներ:

ՃՇՀԱՀ-ն ներկայացնող մագիստրատուրայի ուսանողուհի Մանե Մկրտչյանի աշխատանքն արժանացավ արծաթե դիպլոմի: Մրցույթի կազմակերպիչները հատուկ դիպլոմների արժանացրին  նաև  Դիզայնի ֆակուլտետին, Դիզայնի ամբիոնին, ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանին ու դասախոս Սաթենիկ Դանիելյանին:

ՌԴ Տյումենի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում անցկացվեց միջազգային ամենամյա «ЗОЛОТАЯ АРХИДЕЯ» ճարտարապետական նախագծերի մրցույթը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Չինաստանի, Մոլդովիայի,   Ղազախստանի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների առաջատար բուհերի ուսանողներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էր ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը:

ՃՇՀԱՀ դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետների ուսանողների ներկայացրած  5 աշխատանք արժանացավ մրցանակների։ Դիզայնի ֆակուլտետից մրցանակակիր Էլեն Գրիգորյանը (ղեկավար՝ Աշոտ Բաղդասարյան) զբաղեցրեց առաջին հորիզոնականը, Էլեոնորա Մարգարյանը (ղեկավար՝ Արտաշես Մելիքյան) և Սրբուհի Զիրաքյանը (ղեկավար՝ Անի Աճառյան) գրավեցին մրցութային երկրորդ, Մարիամ Ադամյանը (ղեկավար՝ Տաթև Ավագյան)՝ երրորդ տեղեր: Ճարտարապետության ֆակուլտետից Կարեն Մաշուրյանը (ղեկավար Զարուհի Մամյան)  զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

21.07.22