Տեղի ունեցավ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովի շրջանակում 2020 թ. անցկացված ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումը: Մրցույթի երկու անվանակարգում՝ «Ճարտարապետական նախագծում» և «Կոնստրուկտիվ նախագծում», ՃՇՀԱՀ ուսանողները ներկայացրել էին 6 նախագիծ («Ճարտարապետական նախագծում» անվանակարգում՝ 4, «Կոնստրուկտիվ նախագծում» անվանակարգում՝ 2):
«Ճարտարապետական նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ունանողներ Վահրամ Աղաջանյանի և Լեռնիկ Գալստյանի՝ «Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքի գրադարանի ռեվալորիզացիայի հայեցակարգ» նախագիծն արժանացավ պատվոգրի (ղեկավարներ` պրոֆեսոր Արտյոմ Ալոյան, դոցենտ Հովհաննես Սանամյան): «Կոնստրուկտիվ նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ նույն ֆակուլտետի ուսանող Մարիետտա Գևորգյանի՝ «Ջերմուկ քաղաքի հյուրանոցի, կամուրջի և բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում» նախագիծը արժանացավ մրցանակային երրորդ տեղի և դրամական պարգևի (ղեկավար` պրոֆեսոր Հայկ Ասատրյան):
Մրցութային հանձնաժողովի կազմում էր ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժ/պ., ճարտարապետության գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Շատվորյանը: Վերջինս արժանացել է պատվոգրի և դրամական խրախուսանքի:
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և նորանոր հաջողություններ մաղթում: