(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ

Մեր համալսարանում բարի են նույնիսկ արձակուրդային առավոտները և ջերմ՝ օդի ջերմաստիճանի պես: Օրը սկսեցինք բարձրագույն և անհամեստաբար հպարտանալու լուրով:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը պրոֆեսորի գիտական կոչում է տվել Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Էմմա Հարությունյանին՝ ճարտարապետություն մասնագիտությամբ և Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, քանդակագործ Կարո Վարդանյանին՝ կերպարվեստ մասնագիտությամբ:

Շնորհավորում ենք մեր համալսարանի նորակոչ պրոֆեսորներին և հավատում, որ հպարտանալու նմանօրինակ առիթները շարունակական են լինելու:

24.07.19