(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ

«Заводной Aпельсин» փաթեթավորման դիզայնի ուսանողական միջազգային մրցույթին ՃՇՀԱՀ ուսանողներն արդեն 13 տարի անընդմեջ մասնակցել և միշտ արժանացել են բարձր պարգևների: Այս տարի, «Заводной апельсин» փաթեթավորման դիզայնի ուսանողական միջազգային մրցույթի հանձնաժողովի կողմից, միջազգային դիպլոմների են  արժանացել Դիզայնի ամբիոնի թվով 8 ուսանողներ և 3 դասախոսներ:

Դիզայն ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ Յավրյան Էլեոնորան, Միրումյան Նանեն, Առաքելյան Լիլիթը, Գրիգորյան Նելլին, Խուդավերդյան Մովսեսը, Գյոդակյան Մերին, Ռուբենյան Եվան, ինչպես նաև Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա.Մ. Բաղդասարյանը, արվ.թեկն., դոցենտ Ա.Հ. Աճառյանը, դասախոս Ա.Ս. Մկրտչյանը նույնպես  արժանացել են պատվավոր դիպլոմների, իսկ 4-րդ կուրսի ուսանողուհի Միրզոյան Էրիկան՝ բրոնզե դիպլոմի: Հատուկ դիպլոմ է տրվել նաև Դիզայնի ամբիոնին:

Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր միջազգային մրցույթի համակարգող  Սուրեն Չիբուխչյանը: Վերջինս նշեց՝ ուրախալի է, որ  ՃՇՀԱՀ-ը անընդմեջ մասնակցում է մրցույթին և տարեց տարի ավելի շատ աշխատանքներ ներկայացնում մրցույթին՝ միշտ գրավելով պատվավոր հորիզոնականներ, ինչը վկայում է՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ և հսկայածավալ աշխատանքը՝ ուսումնական գործընթացի բարելավման համար, որի արդյունքը ուսանողների ակտիվ մասնակցությունն է մրցույթին:

Արարողությանը ներկա էր Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, որը նշեց. «Ողջունում եմ մեր ուսանողներին, իրենց այս արդյունքի համար, շնորհավորում եմ  ամբիոնին և ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Չիբուխչյանին, որ տարիներ շարունակ մեզ աջակցում է: Շատ կարևորում եմ ուսանողների մասնակցությունը հատկապես միջազգային մրցույթներին, քանի որ այն նոր հնարավորություն է յուրովի բացահայտելու և նոր հարթակներում հանդես գալու համար»:

Այնուհետև մասնակցության դիպլոմներ շնորհվեցին Դիզայնի ֆակուլտետի 13 դասախոսների՝ «Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2023» միջազգային ցուցահանդեսին անհատական նախագծային աշխատանքներ ներկայացնելու համար: Հատուկ դիպլոմների արժանացան նաև Դիզայնի ֆակուլտետը և Դիզայնի ամբիոնը:

«Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2023» միջազգային ցուցահանդեսում իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանի Դիզայններների Միությունը, որտեղ ներկայացվել են ֆակուլտետի թվով 13 դասախոսների անհատական նախագծային աշխատանքներ, ովքեր հանդիսանում են ՀԴՄ անդամներ:

Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը նշեց. «Ամեն տարի կազմակերպվում է «Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2023» միջազգային ցուցահանդեսը, և մենք մշտապես մասնակցություն ենք ունունում, այս տարի առաջին անգամ ամբողջ ուղղվածությունը նվիրել դիզայն ֆակուլտետի դասախոսական կազմի  մասնակցությանը: Կարծում եմ  ստացված էր, և ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին»:

27.04.23