(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԴԱՐՁԻՐ ՍԱՆՏԱ» ԱՄԵՆԱՄՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ամանորը բոլորիս կողմից սիրված ամենապայծառ, գունեղ ու լուսավոր տոնն է: Այն ամենասպասվածն է հատկապես երեխաների համար, որոնք անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերին: Կախարդական այս տոնին ընդառաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը մեկնարկում է «Դարձիր Սանտա» ամենամյա բարեգործական ծրագիրը: Այս տարի փորձելու ենք հեքիաթային ամանորյա տոն պարգևել Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Քարաշեն, Նորավան, Իշխանասար և Մուցք գյուղերի 2-ից 10-ը տարեկան փոքրիկներին: Նրանք իրենց երազանքներն ու ցանկությունները հայտնել են Ձմեռ պապին ուղղված նամակում:

ՃՇՀԱՀ սիրելի՛ աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ, ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը բարեգործական ծրագրին:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և երեխաների գրված նամակները վերցնելու համար կարող եք մոտենալ 2239 աշխատասենյակ(երկրորդ հարկի նիստերի դահլիճ) դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 15:00-ին

13.12.23