(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Սիրելի՛ դիմորդներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հրավիրում է ձեզ մասնակցելու Բաց դռների օրերին:

Միջոցառման ընթացքում կիրականացվեն ակտիվ քննարկումներ, հետաքրքիր խաղեր, շրջայց համալսարանում և այլն: Հանդիպումների ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալու համալսարանի կյանքին, մասնագիտություններին, լաբորատորիաներին, արվեստանոցներին, ուսանողական առօրյային և ընդունելության գործընթացին։

Ծրագրին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ ավագ դպրոցի աշակերտները, քոլեջի ուսանողները, նախապատրաստական խմբի դիմորդները և բոլոր ցանկացողները: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։

Բաց դռների օրերը տեղի կունենան նոյեմբերի 17-20-ը:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

12.11.25