(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴԻԶԱՅՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

ՃՇՀԱՀ-ում պաշտոնապես մեկնարկեց «Դիզայնն առանց սահմանների» միջազգային շաբաթը: Միջոցառումը անցկացվում է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական և Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանների համագործակցությամբ  և նպատակ ունի միավորել դիզայնի ոլորտի մասնագետներին ու ուսանողներին:

Միջոցառումը մեկնարկեց Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի ողջույնի խոսքով: Վերջինս նշեց, որ ուրախ է բոլորին հյուրընկալել բուհում և հույս հայտնեց, որ երկուստեք կունենան հաջող համագործակցություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը: Նա նշեց, որ աշխատանքային հետաքրքրիր շաբաթ է սպասվում՝ դասախոսություններ, քննարկումներ, շրջայցեր և այլն, և բոլոր մասնակիցներին ցանկացավ հաջող ընթացք:

Շաբաթվա ընթացքում նախատեսված են դասախոսություններ և գործնական workshop-եր՝ նվիրված արդի դիզայնի միտումներին, տեխնոլոգիական նորարարություններին, արհեստական բանականության ազդեցություններին, տպավորությունների ստեղծմանը և այլն: Ոլորտի 20 առաջատար մասնագետներ կներկայացնեն իրենց փորձը ու կկիսվեն գիտելիքներով, իսկ ուսանողները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հմտությունները պրակտիկ միջավայրում: Բացի այդ, ծրագիրն ընդգրկում է ճանաչողական այցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր և թանգարաններ: Այս միջոցառումն ամրապնդում է միջազգային համագործակցությունը և նպաստում է փորձի փոխանակմանը, ինչն ունի երկարաժամկետ ազդեցություն ոլորտի զարգացման վրա: Մասնակից ուսանողներն ու մասնագետները կստանան նոր կապեր ստեղծելու և համագործակցության հնարավորություններ, որոնք կարող են ծառայել իրենց հետագա կարիերայի զարգացմանը: Միջոցառումը նաև կարևոր հարթակ է Հայաստանում դիզայնի ոլորտի ամրապնդման և արդի մարտահրավերներին արձագանքելու համար՝ դրանով իսկ ստեղծելով նոր հնարավորություններ թե՛ ուսանողների, թե՛ մասնագետների համար։

22.10.24