(010) 303-300

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԶԱՐԳԱՑԱԾ ՄՏԱՀՈՐԻԶՈՆ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

ՃՇՀԱՀ պատվիրակությունը մասնակցել է Էրազմուս KA171 ICM միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Իտալիայի «G. d’Annunzio» Կիետի Պեսկարա համալսարանում կայացած «Զարգացած մտահորիզոն` ստեղծագործական հնարավորությունների համար» խորագրով միջազգային ծրագրին: Պատվիրակության կազմում էին Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Վարդանյանը, Միջազգային կապերի և համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հակոբյանը և թվով 4 ուսանողներ: Ծրագրին մասնակցում էին նաև Իսպանիայի, Սլովենիայի, Ռումինիայի, Հունաստանի, Ալբանիայի, Չերնոգորիայի առաջատար համալսարանների դասախոսներ և ուսանողներ:

Ծրագրի հիմնական նպատակն էր` ժամանակակից նեյրոգիտությունը, արհեստական բանականությունը, ժամանակակից մասնագիտական ծրագրերը կարողանալ կիրառել ճարտարապետական միջավայրի  զարգացման և ձևավորման հայեցակարգերի մշակման մեջ: Մասնավորապես` մասնակիցներին առաջարկվեց ուսումնասիրել և մշակել   «G. d’Annunzio» Կիետի Պեսկարա համալսարանի հարակից տարածքի զարգացման, հանրային միջավայրի ձևավորման կոնցեպտուալ առաջարկ:

Մեկ շաբաթվա ընթացքում կատարած թիմային աշխատանքները բոլորը մեծ հետաքրքրություն արժանացրին ներկայացվեցին միջազգային ժյուրիի մոտ: Հետագայում բոլոր աշխատանքները հիմք կհանդիսանան քաղաքային իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրերին:

Իտալիայի «G. d’Annunzio» Կիետի Պեսկարա համալսարանի, Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ հայտեր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի շրջանակում` պրոֆեսորադասախոսական, ուսանողական շարժունության իրականացման ուղղությամբ: Բացի այդ քննարկման փուլում է միասնական ավարտական աշխատանքների իրականացման հնարավորությունը:

17.10.24