(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «METRMARK» ՍՊԸ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԴԱՎԻԹ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ Ճարտարապետության ֆակուլտետի նախաձեռնությամբ իրականացվող «Հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ» ծրագրի շրջանակում  հյուրընկալեցինք «MetrMark» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դավիթ Ներսիսյանին: Հանդիպման ընթացքում պարոն Ներսիսյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ «Էսթետիկ բետոնը միջավայրի մեջ» թեմայով: Ներկայացվեցին էսթետիկ բետոնի տեսակները,  դեկորատիվ բետոնի ստացման եղանակները, ինչպես նաև բետոնի արտադրության առանձնահատկությունները: Հանդիպմանը մասնակցում էին նաև այլ ֆակուլտետների ուսանողներ: Հանդիպման ընթացում տեղի ունեցավ հարց ու պատասխան, մասնագիտական փորձի փոխանակում և քննարկում:

Ինչպես տեղեկացրեց ֆակուլտետի դեկան  Ա. Շատվորյանը հանդիպումները կլինեն շարունակական:

24.02.22