(010) 303-300

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՅՑ ԴԵՊԻ ԱԽԱԼՔԱԼԱՔ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մշտապես իրականացվում են մասնագիտական կողմնորոշմանը նպատակաուղղված ծրագրեր, որոնք կարևոր աջակցություն են դիմորդներին ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցում:

Նմանօրինակ այց կազմակերպվեց Վրաստանի Հանրապետության հայաբնակ քաղաք Ախալքաղաքում:  ՃՇՀԱՀ պատվիրակության կազմում էին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վ. Հարությունյանը, Դիմորդների ընդունելության բաժնի վարիչ Հ. Սարգսյանը: Այցի շրջանակում համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին նաև Ախալքաղաքի քաղաքապետ   Մելքոն Մակարյանի հետ՝ քննարկելով համալսարանի և Ախալքալաքի դպրոցների միջև համագործակցուցթյան ուղիների ստեղծմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: 

ՃՇՀԱՀ պատվիրակներն այցելեցին քաղաքի մի շարք դպրոցներ, հանդիպումներ ունեցան ավարտական դասարանի աշակերտների հետ՝ համապարփակ տեղեկություններ տալով համալսարանի մասնագիտությունների, անհրաժեշտ քննությունների, ընդունելության կարգի ու դիմելու գործընթացի մասին:

03.02.22