(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Եթե քաղաքը քոնն ես համարում, չես կարող անտարբեր մնալ այնտեղ կատարվող անցուդարձին: «Իմ քաղաքի խնդիրները՝ իմ աչքերով» խորագիրն էր կրում Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ՝ «Քաղաքային տնտեսության էկոնոմիկա» առարկայի շրջանակներում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակից ուսանողները շրջել, ուսումնասիրել և ամենայն խորությամբ վեր էին հանել քաղաքի տեսքին, քաղաքացիների առողջությանն ու հարմարավետությանը սպառնացող այնպիսի խնդիրներ, ինչպիսին են՝ երթևեկելի գոտիների խցանումը, կանգառների, աղբամանների վիճակը, շինարարական տեղամասերի անվերահսկելի փոշին, պատմամշակութային հուշարձանների պահպանումը, ստորգետնյա և վերգետնյա անցումների հարմարավետությունը:

Միջոցառմանը ներկա ռեկտոր Գագիկ Գալստյանը ողջունեց նախաձեռնության հեղինակներին և ուսանողներին՝ քաղաքի նկատմամբ այսչափ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու համար՝ նկատելով, որ քաղաքի խնդիրներով ապրելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է:

Ավարտին՝ ցուցահանդեսի բոլոր մասնակից ուսանողները ստացան հավաստագրեր:

21.05.19