(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ 4 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԵՔՇԱԲԱԹՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող:

Համբուրգում ընթացող ուսանողական աշխատաժողովը Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի շարունակությունն է, որը կենտրոնացած է Հայֆիլմի համար նոր լուծումներ մշակելու վրա՝ ներառելով լսարանային և գործնական աշխատանք։ Այն ուղղված է գաղափարների գեներացմանը, հայեցակարգի մշակմանը և վերջինիս ձևակերպմանը ճարտարապետական էսքիզային տարբերակների ստեղծման նպատակով:

Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիան անդրադարձել է Հայաստան կատարած այցին, որի ընթացքում տեղի է ունեցել «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» աշխատաժողովը:

Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի դասախոսները, «gmp International GmbH Architects and Engineers» գործընկերները և հրավիրված միջազգային հայտնի ճարտարապետները հանդիպումներ են ունենում ուսանողների հետ` քննարկելով նախագծմանն առնչվող նրանց առաջարկները: Դասընթացը կամփոփվի մարտի 22-ին։

21.03.24