(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ 19-ՐԴ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Սույն թվականի ապրիլի 16-22-ը ՀՀ բուհերի 19-րդ մարզական խաղերի շրջանակներում անցկացվեց վոլեյբոլի տղաների առաջնությունը: Մեր համալսարանի վոլեյբոլի տղաների թիմը հաղթելով ՀԱԱՀ-ի թիմին՝ դարձավ 3-րդ մրցանակակիր: Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։ Նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից «Լավագույն խաղացող» մրցանակի արժանացավ մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող, ՀՀ վոլեյբոլի հավաքականի անդամ և մեր թիմի առաջատար Անդրէ Սիմոնին:

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմին և մեր բուհին այս հաջողության կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր բարձունքներ:

25.04.18