(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Գարնան շունչը մայրաքաղաքում արդեն զգացվում է, իսկ այսօր դրան ավելացել է նաև տոնական տրամադրությունը: Այսօր մարտի 8-ն է` կանանց միջազգային օրը և գարնան ամենագեղեցիկ տոնը:
Մեր շատ սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր հաստատվել է 1910 թվականին, մեկ տարի անց` տոնվել: Հայաստանում օրը նշվում է 1919 թվականից: Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ Կանանց միջազգային տոնի օրը մեկնարկում է հասարակության կողմից հռչակված ոչ պաշտոնական միամսյակը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության ու գեղեցկության օրը:
Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը, ինչպես նաև պահպանել է ավանդույթները և արժեքները: Նրա դերը մեր կյանքում անգնահատելի է, ինչն, իսկապես, անհերքելի փաստ է:
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել ՃՇՀԱՀ աշխատակցուհիներին, ուսանողուհիներին և աշակերտուհիներին ցանկանալով միշտ գարնանային տրամադրություն և իհարկե անսպառ ժպիտ։

08.03.23