(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՊՐՈՖԵՍՈՐ Տ.ԴԱԴԱՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր լրանում է  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Դադայանի  ծննդյան 50-ամյակը:

Տիգրան Դադայանը մոտ 50 կառույցի հեղինակ-կոնստրուկտոր է Հայաստանում և արտերկրում: Դրանցից կարելի է առանձնացնել Արաբկիր վարչական շրջանի Սբ. Խաչ, Նոր Հաճնի Սբ. Ամենափրկիչ, Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները, Հորդանան գետի ափին կառուցված հայկական եկեղեցին, բնակելի բազմահարկ և արդյունաբերական մի շարք շենքեր:

Զուգահեռ զբաղվում է գիտական ակտիվ գործունեությամբ. հեղինակ է ավելի քան 70 գիտական հոդվածի, մի քանի մենագրությունների, 6 ուսումնամեթոդական ձեռնարկի:

Պարոն Դադայանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի անդամ է, ակտիվ մասնակցում է մասնագիտական քննարկումերին՝ համարելով կարևոր հարթակ՝ մասնագիտական տարբեր կարծիքների համադրման և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Նրա գլխավորությամբ են մշակվել «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ», «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը: Հեղինակել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» շինարարական նորմերի երկու բաժիններ:

ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ կրթության գիտության ոլորտում ունեցած զգալի ավանդի և ծննդյան 50֊ամյակի կապակցությամբ Տիգրան Դադայանը արժանացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալի։

Համալսարանի ողջ  անձնակազմի և ուսանողների անունից  շնորհավորում ենք այս կարևոր օրվա կապակցությամբ, մաղթելով  առողջություն, մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

 

15.03.23