(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԴԻԱ ԴՊՐՈՑ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՂԹՈՂ

Հայաստանում կայացել է Մոսկվայի կառավարության «Երիտասարդ հայրենակիցների մեդիա դպրոց» մշակութային և կրթական ծրագիրը, որին մասնակցել է նաև ՃՇՀԱՀ Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի Սերվիս մասնագիտությամբ սովորող առաջին կուրսի ուսանողուհի Եվա Հայրապետյանը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է մրցույթ մասնակիցների միջև որպես ավարտական աշխատանք ներկայացնել հոլովակ «Այց Հայաստան» թեմայով: Մրցույթում հաղթող է ճանաչվել Եվա Հայրապետյանը և մեկշաբաթյա դասընթացն ամփոփող արարողության ընթացքում պարգևատրվել է դիպլոմով՝ «Մոսկվայի հայրենակցական տան» գլխավոր տնօրեն Դմիտրի Կոժաևի կողմից։

Ծրագիրը կազմակերպել էին Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը և Մոսկվայի հայրենակցական տունը։ Մեդիա դպրոցին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 170 դիմորդներ 32 երկրներից։ Մրցույթի արդյունքում Երևան են ժամանել 60 մասնակից ԱՊՀ, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 15 երկրներից։

Բանախոսներն էին լրատվամիջոցների ոլորտի լրագրողական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, դասախոսներ ռուսական առաջատար բուհերից։ Ծրագրի շրջանականերում կազմակերպվել են կրթական վարպետության դասեր, ինտելեկտուալ վիկտորինաներ, քվեստներ, մշակութային միջոցառումներ մեդիայի հետ աշխատելու, սոցիալական ցանցերում նախագծերի առաջմղման հմտությունների, կադրում աշխատելու, տարբեր ձևաչափերով վիդեո և տեքստային բովանդակություն ստեղծելու թեմաներով:

13.07.23