Oրերս իրականացավ ՀՀ 25-րդ ուսանողական մարզական խաղերը։ Արագ շախմատի այս ամենամյա միջբուհական մրցաշարին ՃՇՀԱՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը ներկայացրել է երկու թիմեր՝ աղջիկների և տղաների։ Շուրջ տասը մասնակից համալսարանների միջև ուսանողուհիների մրցապայքարում 3-րդ բրոնզե հորիզոնականը զբաղեցրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աղջիկների թիմը, 2-րդ հորիզոնականը՝ Հայ-ռուսական համալսարանի թիմը, իսկ 1-ին հորիզոնականը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը։
ՃՇՀԱՀ թիմի կազմում համալսարանը ներկայացրել են առաջին կարգայիններ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Պողոսյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Թադևոսյանը, մարզիչ կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի ղեկավարությամբ։
ՃՇՀԱՀ-ը հաջողություններ է գրանցել նաև բազկամարտի ոլորտում: Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող Գոռ Ասկարյանը արդեն երրորդ անգամ է մասնակցում ՀՀ ուսանողական խաղերին. 23-րդ մարզական խաղերին Գոռը բազկամարտում գրավել է 2-րդ հորիզոնականը, 24-րդում դարձյալ գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ այս տարի արդեն 1-ին պատվավոր հորիզոնականը:
Հավելենք նաև, որ Գոռ Ասկարյանը 2021 թվականին եղել է Հայաստանի չեմպիոն և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով: