(010) 303-300

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԵՐ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի ու ՀՀ Կենտրոնական բանկի միջև կնքված հուշագրի շրջանակներում Կենտրոնական բանկը հայտարարել էր հուշադրամների էսքիզների մրցույթ: Դիզայնի ֆակուլտետի ուսանողների ու դասախոսների, պատվով են ներկայացել մրցույթին՝ զբաղեցնելով մրացանակային հորիզոնականներ:

Մրցութային հուշադրամների թեմաները երեքն էին ՝ «ՃՇՀԱՀ հիմնադրման 100-ամյակ», «Գինեգործությունը Հայաստանում» և «Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ»: Վերոհիշյալ անվանակարգերում մեր համալսարանի դասախոսներն ու ուսանողները զբաղեցրին 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, համանուն ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները:

Պարոն Հովեյանը ՃՇՀԱՀ ռեկտորի անունից ողջունեց հյուրերին նշելով. « Համալսարանը միշտ ողջունում է նմանօրինակ համագործակցությունները, քանի որ ուսանողները հնարավորություն են ստանում մրցակցային հարթակում արտահայտել իրենց մասնագիտական կարողությունները: Բացի այս մենք շատ ենք կարևորում թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի մեր գործընկերների կարծիքը, և այս մրցույթի արդյունքները ցույց են տալիս, որ մեր ուսանողները բացի տեսական խորը գիտելիքներ ստանալուց, ստանում են նաև պրակտիկ, կիրառական գիտելիքներ և կարողանում են դրանք օգտագործել արտալսարանայի պայմաններում: Սա ևս կարևոր գնահատական է մեր համալսարանի համար, քանի որ մեր մատուցվող ծառայությունների որակի կարևոր ցուցանիշները մեր ուսանողների գրանցած հաջողություններն են: Կենտրոնական բանկը կարևոր գործընկեր է մեզ համար և վստահ եմ՝ հետագայում կունենանք համատեղ իրականացված ծրագրեր նաև այլ ձևաչափերով»:

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը իր խոսքում ողջունեց հյուրերին և նշեց. «Տվյալ մրցությին ֆորմատը նոր էր իր բնույթի մեջ, որոշակի իմաստով բարդ և իհարկե հետաքրքիր, և շատ ուրախ եմ մեր ուսանողների և դասախոսների գրանցած հաջողություններով: Անկեղծ ասած, արդյունքը ինձ գոհացնում է, իհարկե համալսարանի ղեկավարության և մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի աջակցությունը նույնպես չափազանց կարևորում եմ: Սա մեր անդրանիկ համագործակցությունն է ՀՀ Կենտրոնական բանկի հետ, և վստահ եմ, որ հաջորդթիվ համագործակցությունները կլինեն նույնպես արգասաբեր և շարունակական, դե իսկ

ֆակուլտետը միշտ պատրաստ է աջակցելու ուսանողներին և ստեղծելու համապատասխան հարթակներ:»:

Կնտրոնական բանկի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Գեղարվեստական կոմիտեի նախագահ Դավիթ Նահապետյանը, վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց ևս մեկ անգամ ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Մենք շատ ուրախ ենք համագործակցության համար և կարևորում ենք համալսարանը որպես ոլորտային կրթօջախ: Վստահ եմ, որ եթե նույնիսկ այս մրցույթը չլիներ, մենք անպայման հնարավորություն կստեղծեինք ուսանողների համար իրենց գաղափարները կյանքի կոչելու, քանի որ տպավորված ենք կատարված որակյալ աշխատանքով: Նշանակալի է դասախոսական կազմի դերը, քանի որ առանց իրենց նվիրված աշխատանքի ուսանողները դժվար թե կարողանային գրանցել հաջողություններ մասնագիտական ոլորտում, ինչը մեզ շատ ոգևորում է և փաստում, որ համագործակցությունը ստացված է և շարունակելի»:

Միջոցառման վերջում մասնակցիները ստացան դիպլոմներ և խրախուսական նվերներ Կենտրոնական բանկի կողմից:

03.03.23