(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների կառավարման մոտեցումները» խորագրով գիտագործնական աշխատաժողովը։

Աշխատաժողովի նպատակն է վերլուծել և ներկայացնել մեծ տարածքներով Համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման հաջող օրինակները, բացահայտել ընդհանուր խնդիրներն ու մշակել պահպանության արդյունավետ մոտեցումներ։ Քննարկումները նպատակաուղղված են նաև Տաթևի վանքի և Որոտանի կիրճի տարածքների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում առաջադրմանը վերաբերող գործողությունների աջակցմանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ ներկայացուցիչները և 301 հիմնադրամի ներկայացուցիչ Նունե Ալեքյանը: Բացման ելույթներ ունեցան Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի և «Ամարյան» հիմնադրամի ներկայացուցիչները։

Աշխատաժողովի հիմնական զեկուցումներով հանդես եկան՝ Նարինե Տյուտչևան (ICOMOS CIVVIH, IAA պրոֆեսոր, ՌԵ-դպրոցի ղեկավար), Խաչիկ Հարությունյանը (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն), Անտուան Բրյուգերոլը (ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ), Իվ Դոժը (Ֆրանսիայի ՀԺՀ օբյեկտների ասոցիացիայի նախագահ), Պիեռ-Մարի Տրիկոն (լանդշաֆտային ճարտարապետ, ICOMOS Ֆրանսիա), Սելին Թասթե (Réseau des Grands Sites de France), Կատերինա Մադոնին (ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ):

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական լանդշաֆտների կառավարման գործիքներին, խորհրդանշական տարածքների պահպանության միջազգային փորձին, պետություն-մասնավոր գործընկերությանը և ժառանգության կառավարման համատեքստում կայուն մոտեցումների մշակմանը։

Միջոցառումն ամփոփվեց մասնակիցների մասնակցությամբ բաց քննարկումներով։

14.05.25