(010) 303-300

ՃՇՀԱՀ Մ․ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնագիտական հանձնաժողովն ամփոփել է փառատոնի արդյունքները: 12 նախագիծ արժանացել է խրախուսական մրցանակի, որոնց թվում նաև  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները: Ավագ դպրոցի Տեղեկատվական տեխնոլոգիաներ հոսքի 11-րդ դասարանի աշակերտներ Գոռ Տիտանյանը և Արմեն Մելիքսեթյանը, Ֆիզիկա առարկայի ուսուցչուհիներ Ծովինար Սմբատյանի և Լիաննա Առուստամյանի ղեկավարությամբ փառատոնի ընթացքում «Ոչ նյուտոնյան հեղուկի օգտագործումը պաշտպանական նպատակներով» թեմայով «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում դարձել են մրցանակակիրներ: Աշակերտներին ղեկավարել են

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի  նպատակն էր դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնին մասնակցած միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկու հոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ, 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր, իսկ եզրափակիչ փուլի ընթացքում ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։

20.04.23