Տոնական և հուզիչ մթնոլորտում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՄՄԿ քոլեջում հնչեց «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով ուսանողական կյանքի կարևոր մի փուլի ավարտն ու նոր ճանապարհի սկիզբը։
Կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ծնողներ և հյուրեր։ Օրվա ընթացքում հնչեցին շնորհավորական խոսքեր, բարեմաղթանքներ ու երախտագիտության խոսքեր՝ ուղղված շրջանավարտներին և նրանց կրթության ու դաստիարակության գործում ներդրում ունեցած դասախոսներին։
Այս տարի ՄՄԿ քոլեջն ավարտեց 127 շրջանավարտ, ովքեր տարիների ընթացքում ձեռք բերեցին մասնագիտական գիտելիքներ, փորձ և կարևոր հմտություններ՝ պատրաստ լինելով իրենց հաջորդ կրթական ու մասնագիտական քայլերին։
Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական ու գեղարվեստական կատարումներով, հիշարժան ելույթներով և ջերմ մթնոլորտով, որոնք օրը դարձրին առավել տպավորիչ և անմոռանալի։