Հետամուտ լինելով ռազմավարական նպատակների իրականացմանը՝ ՃՇՀԱՀ-ում այսուհետ պարբերաբար կազմակերպվելու են դասախոսների վերապատրաստման դասընթացներ կարողությունների զարգացման ու կրթական ծրագրերի արդիականացման նպատակով։
Ներկայումս համալսարանում իրականացվում է դասախոսների վերապատրաստման «GeoStudio» (SLOPE/W, SEEP/W, QUAKE/W և SIGMA/W) դասընթացը։
Դասընթացի ավարտից հետո նախատեսվում է «GeoStudio»-ի ծրագրային հավելվածները ներդնել ՃՇՀԱՀ կրթական ծրագրերում ու դրանցով դասավանդել ուսանողներին։
Դասընթացի շրջանակում ներկայացվելու են «GeoStudio»-ի 4 ենթաբաժինները՝ SLOPE/W, SEEP/W, QUAKE/W և SIGMA/W, որոնք աշխատում են համատեղ կախվածային հղումով՝ ապահովելով քաղաքացիական, հիդրոտեխնիկական ու հանքարդյունաբերության մեջ հաճախակի հանդիպող երկրատեխնիկական խնդիրների լուծումներ։ Մասնավորապես ենթաբաժինները լուծում են գործնական ինժեներական հետևյալ խնդիրները․
SLOPE/W – բարդ լեռնաերկրաբանական պայմաններում երկրային բնական ու տեխնածին թեքությունների կայունության երկրամեխանիկական հիմնավորում՝ հիմնված բլոկների հայտնի տեսությունների վրա,
SEEP/W – գործառական կախվածային բարդ սահմանային պայմաններում հիդրոտեխնիկական կառույցների ֆիլտրացիոն հաշվարկներ՝ հիմնված վերջավոր տարրերի տեսության վրա՝ ըստ ստատիկ հավասարակշիռ և գծային/էքսպոնենցիալ տրանզիցիոն անալիզների,
SIGMA/W – քաղաքացիական, հիդրոտեխնիկական ու գեոտեխնիկական կառույցների լարվածադեֆորմացիոն դաշտի ստատիկ և ժամանակակից կախված մաթեմատիկական մոդելավորում` հիմնված վերջավոր տարրերի տեսության վրա,
QUAKE/W – ժամանակակից կախված ցիկլային բեռնումների ազդեցության մաթեմատիկական մոդելավորում՝ հիմնված վերջավոր տարրերի տեսության վրա։