(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ԲԸՏՄ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի  և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի  միջև կնքվեց համագործակցության հուշագիր։  

Մինչ հուշագրի կնքումը համալսարանի ղեկավարությունը ՃՇՀԱՀ ռեկտորի գլխավորությամբ հյուրերին ընդունեց համալսարանում: Տեղի ունեցավ շրջայց համալսարանի մասնագիտական լաբորատորիաներում: Ձեռք բերվեցին պայմանավորվածություն՝ իրականացնելու համատեղ վերապատրաստման դասընթացներ, կրթական, մասնագիտական և այլ ծրագրեր, որոնց միջոցով կամրապնդվի համագործակցությունը ԲԸՏՄ-ի և համալսարանի միջև: 

Հուշագրի նպատակն է ապահովել բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործումը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացումն ու շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ ու հեռահար ծրագրերի մշակումը։ Համագործակցության շրջանակում ընդգրկված են ԲԸՏՄ մասնագետների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների, փորձագետների փորձի փոխանակումը, գործնական հմտությունների ու կարողությունների երկկողմ զարգացումը:  

13.09.23