(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԻԿ–ՖՈՒՐՅԵ ՍՊԵԿՏՐՈՄԵՏՐ IRTRACER-100 ՍԱՐՔԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։

Մրցույթի արդյունքում ՃՇՀԱՀ-ին կտրամադրվի Շինարարական խնդիրների բնագիտամաթեմատիկական մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում  ստորաբաժանումով հաղթած՝ ԻԿ–Ֆուրյե սպեկտրոմետր IRTracer-100 սարքը:

13.12.23