ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակցում է «Անշարժ գույքի և կառուցապատման» ցուցահանդեսին, որի նպատակն է մեկ տանիքի ներքո համախմբել կառուցապատման ոլորտի տարբեր կառույցներին, ինչպիսիք են կառուցապատող ընկերությունները, ճարտարապետական ընկերությունները, շինարարական նյութերի և տեխնիկայի մատակարարները, անշարժ գույքի գործակալությունները, բանկային համակարգը և ոլորտին առնչվող այլ կառույցներ:
RECON EXPO- բաղկացած է ցուցահանդեսային և ֆորումային բլոկներից: Ցուցահանդեսային բլոկն էլ իր հերթին բաժանված է բացօթյա ու փակ հատվածների: Բացօթյա հատվածում ներկայացվում են շինարարական նյութերի և տեխնիկայի մատակարարները, իսկ շենքի ներսի առաջին հարկում՝ բանկային համակարգը, երկրորդում՝ առանձին շարքերով՝ կառուցապատող ընկերությունները, ճարտարապետական գրասենյակները և այլն: Ֆորումային հատվածում ելույթ են ունենում էքսպոյին տաղավարով ներկայացված ընկերությունները:
Համալսարանը ներկայանում է իր բարձրագույն տեխնոլոգիաներով՝ ցույց տալով, որ կարելի է սովորել ստեղծել անհնարինը միայն մեզ հետ։ Ներկայանում ենք համալսարանի լաբորատորիաների նորարարական սարքավորումներով, որոնք և՛ ուսումնական են, և՛ կիրառելի արդի շինարարության մեջ։ Ունենք նաև անկյուն՝ համալսարանի ընդունելության պայմաններին ծանոթանալու համար։