(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ FIG WORKING WEEK 2025 և LOCATE25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), հանդիսանալով Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Surveyors – FIG) ակադեմիական անդամ, առաջին անգամ ներկայացվեց FIG Working Week 2025 և Locate25 համատեղ աշխատանքային շաբաթին, որը անցկացվեց Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։

Համաժողովին մասնակցում էր համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշ Մարգարյանը, որը ներգրավվեց մասնագիտական քննարկումներին, թեմատիկ նիստերին և սեմինարներին՝ ներկայացնելով համալսարանի գիտակրթական փորձն ու դիրքորոշումները։

FIG Working Week 2025-ը և Locate25-ը համախմբել էին ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ավելի քան 120 երկրներից։ Միջոցառման ընթացքում քննարկվել են տարածական տվյալների հավաքագրման, մշակումի, մոդելավորման և կառավարման արդիական մարտահրավերներն ու տեխնոլոգիական նորարարությունները։ Ծրագրի շրջանակում անցկացվել են միջազգային գիտաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ և ոլորտային համագործակցության հանդիպումներ։

ՃՇՀԱՀ-ի ներկայությունն այս հեղինակավոր հարթակում համալսարանի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ընդլայնման, ուսումնահետազոտական ներուժի զարգացման, ոլորտի նորարարական փորձին ու տեխնոլոգիաներին ծանոթանալու, ինչպես նաև գեոդեզիայի, կադաստրի, տարածական տվյալների կառավարման և ԱՏՀ (GIS) ուղղություններով կրթական ծրագրերի արդիականացման տեսանկյունից։

Միջազգային նման հարթակներին ակտիվ ներգրավվածությունը խթանում է համալսարանի համալսարանի միջազգային ճանաչելիության ամրապնդմանը և կրթության որակի շարունակական բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ուսանողների, երիտասարդ մասնագետների և ոլորտի հետազոտողների համար:

22.04.25