(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՍՄԱՐԹԼԱԲ ԾՐԱԳԻՐԸ

ՃՇՀԱՀ-ը հաղթել է դրամաշնորրհային ծրագիր, որի շրջանակներում իրականացնում է Սմարթլաբ ծրագիրը: «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» անունը կրող ծրագրի նպատակն է նոր լաբորատորիաներ ստեղծելու և առկա լաբորատոր բազան միջառարկայական կիրառություն ունեցող նորագույն փորձասարքերով համալրելու միջոցով նպաստել՝

  • ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման համապատասխան կրթական ծրագրերի դասավանդման-ուսումնառության կատարելագործմանը,
  • գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը,
  • կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը,
  • խելացի լուծումների կիրառմանը և բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայմանն ու կարողությունների հզորացմանը:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջանակներում: Ծրագիրը միտված է կրթություն, բիզնես հետազոտություն կապի հզորացմանը: Այն կնպաստի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև գործող կրթական ծրագրերի բարելավմանը և լրացուցիչ/շարունականան կրթական ծրագրերի զարգացմանը: Արդյունքում ուսումնառության գործընթացը կլինի ավելի արդյունավետ և կնպաստի ոսումնառողների մոտ հատկապես գործնական հմտությունների զարգացմանը:

13.07.23