ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Համալսարան էին այցելել Կոլորադոյի Բոլդեր համալսարանի Գլոբալ ճարտարագիտության Մորտենսոնի կենտրոնի աշխատակիցները: Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրին իրենց կողմից առաջարկվող կրթական, հետազոտական և համագործակցության տարբեր ծրագրերը, որոնց նպատակն է բարելավելու շրջակա միջավայրը՝ օգտագործելով լավագույն տեխնոլոգիաները և փորձարարական լուծումները։
Հանդիպումը վարեցին կենտրոնի դոցենտ Կառլո Սալվինելլին և գիտահետազոտական բաժնի պատասխանատու Քեթ Դեմարին, որոնք ներկայացրին բնապահպանական տեխնոլոգիաները, այդ թվում՝ հեռահար զոնդավորման և մոնիտորինգի տեխնոլոգիաները, փաստահեն որոշումների կայացման գործընթացը, ինչպես նաև ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները և դրանց լուծումները:
Հանդիպմանը ներկա էին Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչ Արեստակ Սարուխանյանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:
Կներկայացվեցին նաև կենտրոնի կողմից առաջարկվող գլոբալ ճարտարագիտության առցանց դասընթացների, մագիստրոսական և գիտական աստիճան շնորհող համատեղ առցանց ուսումնական ծրագրերի մանրամասները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի շրջանակներում համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները: